Array ( [mr_id] => 75646 [mr_node] => 69811 [mr_media] => 71599 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71599 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71599.jpg [media_name] => download (2).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-13 14:59:43 )
Facebook Instagram Youtube
Երևանի ավագանու ընտրություն. «Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է նախընտրական ծրագրի 9 կետերը
Քաղաքային աղբահանության, համատիրությունների, մանկապարտեզների ու դպրոցների, պոլիկլինիկաների, կանաչապատման, տրանսպորտի խնդիրները՝ 9 կետ, որոնք ներառվել են նախընտրական ծրագրում:

Քանաքեռ-Զեյթունում «Իմ քայլը» դաշինքի ավագանու ցանկի առաջատար Հայկ Մարությանը ներկայացրել է իրենց թիմի նախընգրական ծրագրի գլխավոր կետերը: Ինը կետեր, որոնք պետք է լուծեն քաղաքային աղբահանության, համատիրությունների, մանկապարտեզների ու դպրոցների, պոլիկլինիկաների, կանաչապատման եւ, իհարկե, տրանսպորտի խնդիրները: 

«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին միացավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ընտրողներին ներկայացրեց դաշինքի քաղաքապետի թեկնածուի ընտրությունը: Ինչու հատկապես Հայկ Մարությանը. վարչապետը դա մեկնաբանում է` սիրված դերասանի ու քաղաքապետի թեկնածուի անցած ճանապարհով: 

«Իմ քայլը» ներկայացրեց նաեւ ավագանու իրենց թեկնածուների մեծ կազմին: Նրանցից յուրաքանչյուրն, ըստ վարչապետի, կարող էր լինել իրենց թեկնածուն, բայց ընտրել են հենց Հայկ Մարությանին: