Array ( [mr_id] => 75632 [mr_node] => 69812 [mr_media] => 71580 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71580 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71580.jpg [media_name] => 28.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-12 11:23:36 )
Facebook Instagram Youtube
Երևանի ավագանու ընտրություն. ԲՀԿ-ն երևանցուն առաջարկում է ներդրումային փաթեթներ
ԲՀԿ թեկնածուները հայտարարել են՝ ծրագրային դրույթների մասով պատրաստ են բանավիճել մրցակից ուժերի առաջադրած թեկնածուների հետ:

Երևանի քաղաքապետի և ավագանու ԲՀԿ թեկնածուները լրագրողների հետ հանդիպման են եկել իրենց ծրագրային դրույթներով:  Հայտարարեցին՝ իրենք ֆիքսում են մայրաքաղաքի խնդիրները՝ երևանցուն առաջարկելով քննարկված ներդրումային փաթեթներ: ԲՀԿ քաղաքապետի և ավագանու թեկնածուներն, օրինակ, ունեն մայրաքաղաքում աղբահանություն իրականացնելու իրենց տարբերակը:

ԲՀԿ-ն խոստանում է տրանսպորտային փոխադրամիջոցների էկոլոգիապես մաքուր համակարգ ներդնել: Էլեկտրական փոքր ու մեծ ավտոբուսները կերթևեկեն մայրաքաղաքում: Ավագանու թեկնածուները կարևոր են համարում սոցիալական ոլորտը: Այսպես ասած՝ գազելներից կազատվեն՝ վարորդներին աշխատանքով ապահովելուց հետո:

ԲՀԿ թեկնածուները խոստանում են մայրաքաղաքում սոցիալական բնակարանաշինության ծրագրեր իրականացնել, ապահովել նաև եվրոպացիների ներդրումները: ԲՀԿ թեկնածուները հայտարարեցին՝ ծրագրային դրույթների մասով պատրաստ են բանավիճել մրցակից ուժերի առաջադրած թեկնածուների հետ: