Array ( [mr_id] => 75636 [mr_node] => 69813 [mr_media] => 64798 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64798 [media_album] => 7 [media_path] => media/2017/03/64798.jpg [media_name] => arm146616703197.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-03-02 15:25:20 )
Facebook Instagram Youtube
Եվրոպական խորհրդարանն առաջին անգամ պատժամիջոց է կիրառել անդամ երկրի դեմ
448 կողմ, 197 դեմ: Աննախադեպ որոշում Ստրասբուրգյան նիստին: Եվրախորհրդարանն առաջին անգամ կարգապահական գործընթաց է սկսում Եվրամիության անդամ երկրի հանդեպ:

Եվրապատգամավորների ճնշող մեծամասնույթւնը կողմ է Հունգարիայի նկատմամբ եվրոպական սահմանադրության 7-րդ հոդվածի կիրառմանը: Սա նշանակում է, որ Բուդապեշտի հանդեպ սկսվում է կարգապահական գործընթաց:

Եվրախորհրդարանը Բուդապեշտին մեղադրում է ժողովրդավար օրենքները համառորեն չարաշահելու համար: Այլ կերպ ասած՝ Հունգարիան չի ցանկանում մասնակցել փախստականներին բաշխելու համաեվրոպական քաղաքականությանն ու պատժվում է ԵՄ հիմնական սկզբունքները խախտելու համար: 

Քվերակությունը հավանության է արժանացրել եվրապատգամավոր Յուդիտ Սարգենտինիի զեկույցը, որը քննադատում էր կառույցն ու մասնավորապես դրա դանդաղկոտությունը: 

Պատգամավորը խոսքն ընդհատում է. սրահ է մտնում օրվա հերոսը, ուշացած, ընդգծված հանդարտությամբ: Յուդիթն իր խոսքը սկսում է նորից: Ըստ նրա՝ Օրբանը պարտավոր է լսել պատգամավորների կարծիքն իր և իր երկրի մասին: 

Հաջորդ քայլը պաշտոնական նախազգուշացումն է, որն ավելի շատ ձևական բնույթ է կրելու: Օրբանը հստակ հասկացրեց գործընկերներին, որ ոչ մի պատժամիջոց չի ստիպի փոխել իր երկրի քաղաքական կուրսը: Նախազգուշացումից հետո Հունգարիային ամենայն հավանականությամբ կզրկեն ձայնի իրավունքից: