Պատգամավորների մեկ քառորդի ստորագրությունը կա, նշանակում է քննիչ հանձնաժողովն արդեն ստեղծված է: Միակ բանը, որ պետք է արվի արտահերթում, հանձնաժողովի անդամների թիվը հաստատելն է: Բայց դա հիշեցին ամենավերջում: Գևորգ Կոստանյանը թվարկում է, թե ինչու է կարևոր քննիչ հանձնաժողովի ստեղծումը. իրավաբանները խնդիրը դիտարկում են տարբեր տեսանկյուններից:
Ամբողջ ընթացքում ԵԼՔ-ի պատգամավորները պնդում էին, որ հիմա հանձնաժողով ստեղծել չի լինի. կանոնակարգ օրենքի խախտում է:
Գևորգ Կոստանյանը կրկնեց այն, ինչ նախաբանում էր ասել` հանձնաժողովը ոչ թե ԱԱԾ-ՀՔԾ հեռախոսազրույցին է անդրադառնալու, այլ գաղտնալսման երևույթին առհասարակ: Ինչ վերաբերում է արդար դատաքննությանը, այդ մասին հարուցված երկրորդ քրեական գործում խոսք չկա:
Շարունակությունը նույն ոգով ու նույն ոճով էր: ԵԼՔ-ն ասում է, ՀՀԿ-ն պատասխանում է, ՀՀԿ-ն ասում է, ԵԼՔ-ն է պատասխանում:
Բանավեճի գլխավոր առարկան հանձնաժողովի անունն է. ՀՀԿ իրավաբանները հիշեցնում են, որ ստորագրահավաքի պահին երկրորդ քրեական գործը չկար: Բայց եթե խնդիրը դա է, պատրաստ են փոխել ձևակերպումը: Բայց խնդիրը ուսումնասիրել պետք է:
Բանավեճը չդադարեց նույնիսկ քվեարկության պահին: Էդմոն Մարուքյանը վերջին պահին թեման փոխեց` արտահերթ ընտրություններըի մասին հիշեցնելով:
Իրավաբանների բանավեճին լուռ հետևող դաշնակցականը ձայն խնդրեց, որ հիշեցնի` ինչն է առաջնային:
Ի վերջո քվեարկեցին: ՀՀԿ-ն ու ՀՅԴ կողմ են, ԵԼՔ-ն ու ԲՀԿ-ն` դեմ: Այդուահնդերձ, քննիչ հանձնաժողովը կլինի 11 հոգանոց` բոլոր ուժերի մասնակցությամբ: Կազմը կհրապարակվի ավելի ուշ: