Array ( [mr_id] => 75656 [mr_node] => 69816 [mr_media] => 71600 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71600 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71600.jpg [media_name] => 13187969.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-13 16:16:02 )
Facebook Instagram Youtube
Փաշինյանը կհանդիպի Մակրոնի հետ
Բանակցային օրակարգը չափազանց լայն ու հագեցած է, առևտրատնտեսական, քաղաքական հարաբերություններից մինչև ղարաբաղյան հիմնախնդիր:

Վարչապետի այցի առանցքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումն է, որը կկայանա վաղը՝ ամսի 14-ին: Հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 3-ին: Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ ծանոթացել և առաջին անգամ հանդիպել է հուլիսի 11-ին Բրյուսելում: Հենց այդտեղ Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել էր Փարիզ: Այժմ այցը տեղի է ունենում, Նիկոլ Փաշինյանին կընդունեն Ելիսեյան պալատում: Բանակցային օրակարգը չափազանց լայն ու հագեցած է, առևտրատնտեսական, քաղաքական հարաբերություններից մինչև ղարաբաղյան հիմնախնդիր: Ֆրանսիան, ինչպես հայտնի է Մինսկի խմբում համանախագահ երկիր է, և իհարկե քննարկելու են ընդամենը մեկ ամսից Երևանում սպասվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Երևանում սպասում են մինչև 3 տասնյակ երկրների ղեկավարների, նրանց մեջ է լինելու նաև Էմանուել Մակրոնը: Սա շատ կարևոր կազմակերպություն և միջոցառում է նաև Ֆրանսիայի համար, բայց դրան զուգահեռ նույն օրերին Էմանուել Մակրոնը Երևանում է լինելու ոչ միայն որպես Ֆրանկոֆոն երկրի ղեկավար, այլև կատարելու է պետական այց: Սա ամենաբարձր մակարդակով այցն է, որ տեղի է ունենում պետության, ընդհանրապես պետությունների ղեկավարի մակարդակով: Վաղը Փաշինյան-Մակրոն հանդիպումից հետո վարչապետը հանդիպելու է նաև ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների ու տեղի հայ համայնքի անդամների հետ: