Array ( [mr_id] => 75665 [mr_node] => 69817 [mr_media] => 71570 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71570 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71570.png [media_name] => download.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-11 15:32:41 )
Facebook Instagram Youtube
Երևանի ավագանու ընտրություն. «Լույս» դաշինքը ներկայացրել է վթարային շենքերի խնդիրը լուծելու եղանակը
«Լույս» դաշինքը նախատեսում է ծրագիրը սկսել ոչ թե այն պահին, երբ շենքերը կդառնան 4-րդ կարգի վթարային, այլ մինչեւ այդ:

«Լույս» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններին հանջողության հասնելու դեպքում կլուծի Աջափնյակի բազմաբնակարան վթարային շենքերի խնդիրը: 3-րդ աստիճանի վթարային 64 շենք կա, որոնց խնդրի լուծումը լույս դաշինքը տեսնում է հիմնադրամ ստեղծելով:

Հիմնադրամի նպատակն է լինելու կառուցել բազմաբնակարան շենքերի համալիր` թաղամաս եւ վերաբնակեցնել 3-րդ եւ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին:

«Լույս» դաշինքը նախատեսում է ծրագիրը սկսել ոչ թե այն պահին, երբ շենքերը կդառնան 4-րդ կարգի վթարային, այլ մինչեւ այդ` 3-րդ կարգի վթարային հաշվառվելուց հետո: