Array ( [mr_id] => 75654 [mr_node] => 69819 [mr_media] => 71601 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71601 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71601.jpg [media_name] => 01.07.15-2526viva.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-13 16:29:40 )
Facebook Instagram Youtube
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» օգնում են Զարինջաի բնակչին տուն կառուցել
Գործակցություն բարեկեցության ապահովման համար ծրագրով այս տարի նորոգվել է 12 տուն:

Զարինջա գյուղում ամբողջ ամառ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կամավորների օգնությամբ ավարտին են հասցվել Աթոյանների տան պատերի հարթեցման աշխատանքները: Բարեկեցիկ պայմաններում ապրելու՝ ընտանիքի երազանքը շուտով իրականություն կդառնա: 

Արամի գնած կիսակառույցն արդեն լիարժեք տուն է դարձել: Նախկին խարխլված ու սևացած պատերը չկան, նորոգվել է տանիքը, փոխարինվել են տան բոլոր պատուհանները: Աթոյանների ընտանիքը շուտով ստիպված չի լինի 11 հոգով եղբոր տանն ապրել: Ընտանիքի հայրը նախկին տունը դժվարությամբ է հիշում:

Գործակցություն բարեկեցության ապահովման համար ծրագրով այս տարի նորոգվել է 12 տուն: