Array ( [mr_id] => 75653 [mr_node] => 69820 [mr_media] => 71602 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71602 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71602.jpg [media_name] => Apple-iPhone-XS-XS-Max-XR-size-comparison-vs-iPhone-8-8-Plus-Galaxy-S9-S9-Note-9-OnePlus-6.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-13 16:49:26 )
Facebook Instagram Youtube
iPhone XS, iPhone XS MAX, iPhone XR՝ Apple-ը ներկայացրել է իր նորությունները
Տեխնոլոգիական աշխարհի տարվա ամենասպասված շնորհանդեսին ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի 3 նոր iPhone:

  
Տեխնոլոգիական աշխարհի տարվա ամենասպասված շնորհանդեսին ամերիկյան  Apple ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի 3 նոր iPhon: 
Սթիվ Ջոբսի անվան թատրոնի դահլիճում ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը ներկայացրեց ընկերության տարվա նորույթները: Նախկին iPhone x-ին փոխարինելու է գալիս ընկերության ստեղծած ամենաառաջատար նոր iPhone Xs-ը:

A12 պրոցեսորով և 12 մեգապիկսել 2 տեսախցիկներով նոր iPhone-ը երեք գույնի մոդել ունի. արծաթագույն և Space gray մոդելներին է միանում ոսկեգույնը: Այն ունի երկու sim քարտի հնարավորություն և երկու չափ` xs և xs max, որը Apple -ի ամենամեծ սմարֆոնի էկրանն է և ամենաթանկը: iPhone-xs-ը 30 րոպե երկար է աշխատում, իսկ xs max-ը՝ մեկուկես ժամ ավելի: Սա iPhone-ի առաջին 512 ԳԲ հիշողություն ունեցող մոդելն է:

Ոճային նորույթ է նաև iPhone-x r-ը, որի մոդելները 7 գույն ունեն: Այն xs-ից էժան է: 

Սմարթֆոնների տրիոն կարող է 2 ժամ մնալ ջրում` 2 մետր խորության վրա: Նոր A12 պրոցեսորը թույլ կտա 1 վայրկյանում 5 տրիլիոն գործողություն իրականացնել: Նորույթ է նաև Apple Watch-ի 4-րդ սերնդի ժամացույցը: Այն աշխարհի ամենատարածված ժամացույցն է` ավելի բարակ և մեծ էկրանով: