Array ( [mr_id] => 75643 [mr_node] => 69821 [mr_media] => 71603 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71603 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71603.jpg [media_name] => 14403252.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-13 16:54:28 )
Facebook Instagram Youtube
Շանթ - 2018. Հրամանատարաշտաբային զորավարժության հիմքում վատագույն սցենարներն են
Հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցում է նաև Արցախի Հանրապետությունը:

Կառավարական ամբողջ համակարգը սեպտեմբերի 11-ից երկու անգամ սթրեսի մեջ է եղել: Պատճառը՝ հրամանատարաշտաբային զորավարժությունն է՝ անկանխատեսելի սցենարներով: Առանցքային նպատակը պատերազմական վիճակի անցնելիս պետական համակարգի աշխատանքը հղկելն է: 

Պետական համակարգը պետք է պատրաստ լինի արատակարգ դրության ժամանակ գործելուն: Վարչապետի խոսքով՝ հրամանատարաշտաբային զորավարժության հիմքում վատթարագույն սցաներն են՝ ընդհուպ տարածքների կորուստ, այնուհետև վերականգնում: 

Հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցում է նաև Արցախի Հանրապետությունը: Հայաստանն Արցախի անվտագնության երաշխավորն է և յուրաքանաչյուր պատերազմական վիճակ հիմնականում կապված է ղարաբաղի խնդրի հետ: 

«Շանթ 2018»-ը կավարտվի վաղը և կսկսվի վերլուծական աշխատանքը: Ուսումնասիրելու են բոլոր շղթաների աշխատանքը, օրենսդրական բովանադկությունը և եզրակացություններ են անելու: