Array ( [mr_id] => 75651 [mr_node] => 69822 [mr_media] => 71604 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71604 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71604.jpg [media_name] => 56035.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-13 17:45:51 )
Facebook Instagram Youtube
Արդարադատության ակադեմիան տոնում է հինգերորդ տարեդարձը
Իրավագետները մեկնաբանում են գաղտնալսված հեռախոսազրույցի հանգամանքները:

Արդարադատության ակադեմիան հինգերորդ տարեդարձն է տոնում, լրագորղներին ավելի շատ դատավորների անկախության հարցն է հետաքրքրում: Թոփ թեման շարունակում է մնալ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցն ու ԱԱԾ պետին՝ դատավորի արած հնարավոր զանգը: 

Սեփական օրինակով է խոսում: Բացառում է դատավորների աշխատանքին միջամտությունը նախկինում և հիմա: Գնահատականներ չի տա նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Կա քրեական գործ, կսպասեն հանգուցալուծմանը: 

Դատավոր-ԱԱԾ պետ հնարավոր հեռախոսազրույցը գուցե քննարկման թեմա դառնա նաև Արդարադատության ակադեմիայում: Զուտ ուսումնական նպատակով: Ռեկտորը չի հերքում և չի էլ հաստատում: 

Արդարադատության ակադեմիայում յուրաքանչյուր քննարկում և ուսումնասիրություն արդարադատության և իրավապահ համակարգում մասնագիտական հմտությունները զարգացնելու համար են: