90-ականների սկզբին Լինա Բաղդասարյանն իր 3 ընկերուհիների հետ ուսանում էր Բաքվում, օրագիր պահում և հասցրեց փախչել վայրագություններից: 2000-ականներին հանդիպեց բեմադրիչ Նարեկ Դուրյանին և խնդրել բեմ բարձրացնել օրագրի էջերին հանձնած իր պատմությունը:
Նարեկ Դուրյանը համոզված է, որ աղջիկների կյանքի պատմությունն ինքնին հերոսություն է: Ռուզանին մարմանավորող Տաթևիկ Միրումյանի համար մեծ պատասխանատվություն է մարդկային ողբերգությունները բեմ հանելը և դահլիճում նստած իրական հերոսուհու ռեակցիային հետևելը:
Նարեկ Դուրյանի ձեռքը կոտրվել է մեկ ամիս առաջ, սակայն դա չի խանգարել ներկայացման բեմելին: Բեմադրիչը հանդիսատեսին սեպտեմբերի 19-ին և 25-ին հրավիրում է «Բոհեմ» թատրոն` «Օրագիր» ներկայացումը դիտելու: