Array ( [mr_id] => 75655 [mr_node] => 69825 [mr_media] => 71606 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71606 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71606.jpg [media_name] => Arkadi_Dworkowitsch_1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-14 11:40:31 )
Facebook Instagram Youtube
ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը ժամանել է Հայաստան
Շախմատի միջազգային ֆեդերացիայի նոր նախագահի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 5-ին

ՖԻԴԵ-ի նախագահ թեկնածու Արկադի Դվորկովիչը տպավորված է Հայաստանի դպրոցներում եւ համալսարաններում շախմատի հանդեպ հետաքրքրությունից ու աշակերտների եւ միջազգային մրցաշարերում ուսանողների գրանցած հաջողություններից: Դվորկովիչը համարում է, որ դա շախմատի ակադեմիայի աշխատանքի արդյունքն է եւ Հայաստանում եղած մոդելն աշխատում է իդեալական: 

ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածուն խոստնում է ընտրվելու դեպքում հայկական մոդելն օգտագործել մյուս երկներում: Ըստ նրան` ինքն ու իր թիմը նախագահի ընտրությունում հաղթելու մեծ շանս ունեն: Մարզաձեւի միջազգային ֆեդերացիայում սպասվող ընտրություններում Հայաստանն ունի իր թեկնածուին ներկայացվող պահանջը: 

Դվորկովիչիը համարում է, որ ՖԻԴԵ-ն այսօր պետք է ավելի լավ կառավարել եւ մարկետինգային քայլեր անել: Նրանից բացի, կառույցի նոր նախագահի պաշտոնին հավակնում են Գեորգիոս Մակրոպուլոսը Հունաստանից եւ Նայջել Շորթը Մեծ Բրիտանիայից:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նոր նախագահի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 5-ին, Բաթումում սպասվող կոնգրեսի ժամանակ: