Array ( [mr_id] => 75658 [mr_node] => 69827 [mr_media] => 71608 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71608 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71608.jpg [media_name] => 4644_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-14 11:59:43 )
Facebook Instagram Youtube
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա
Նիկոլ Փաշինյանն օդանավակայանից ուղևորվել է Կոմիտասի արձանի մոտ, ծաղկեպսակ հուշարձանին և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին:

Սա Փարիզի ամենակենտրոնական հատվածն է։ Վարչապետի այցը սկսվեց Երևան պուրակից, որտեղ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ դրեց Կոմիտասի հուշարձանին։ Այնուհետև ընթրիք Ֆրանսիայի հայ համայնքի մոտ չորս տասնյակ ներկայացուցիչների հետ։ Վարչապետն այստեղ հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներին, գործարարներին, արվեստագետներին, քաղաքական ազդեցիկ գործիչներին։ 

Ֆրանսահայ գործիչների հարցերին պատասխանելիս՝ վարչապետն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը: Հանդիպման ավարտին էլ Նիկոլ Փաշինյանը Յուրի Ջորկաևֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով։ Այսքանով ավարտվեց այցի առաջին օրը։