Array ( [mr_id] => 75664 [mr_node] => 69834 [mr_media] => 71613 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71613 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71613.jpg [media_name] => armenian_genocide_museum.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-14 13:55:48 )
Facebook Instagram Youtube
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ-հիմնադրամում նոր տնօրեն են ընտրում
Նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է այս տարվա հունվարին, երբ թանգարան ինստիտուտը վերակազմավորվեց հիմնադրամի:

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ-հիմնադրամում այսօր նոր տնօրեն են ընտրում: Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դռնփակ նիստը սկսվել է առավոտյան: Հայտարարված բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած չորս թեկնածուները նիստի ընթացքում ներկայացնում են իրենց ծրագրերը, ինչից հետո նախագահության անդամները փակ քվեարկությամբ կընտրեն թանգարանի տնօրենին: Նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է այս տարվա հունվարին, երբ թանգարան ինստիտուտը վերակազմավորվեց հիմնադրամի: