«Երկիր Ծիրանի»-ի նախընտրական ծրագրի առաջնային կետերից մեկը մետրոյի կայարանների ավելացումն է: Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ դրանք կնվազեցնեն մայրաքաղաքի խցանումները: «Երկիր Ծիրանի»-ն առաջարկում է նաև կառուցել վերելակի գործարան, քանի որ Երևանում բազմահարկ շենքերը շատ են և դրանց վերելակների մեծ մեսը նորոգման կարիք ունեն:
Կուսակցության հաղթանակի դեպքում նորոգվելու և արդիականացվելու են քաղաքի բոլոր շենքերի տանիքները, ինչը կնպաստի նաև լրացուցիչ այլընտրանքային էներգիա ստանալու հնարավորությանը: