Array ( [mr_id] => 75669 [mr_node] => 69837 [mr_media] => 71614 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71614 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71614.jpg [media_name] => B1HZHJIH7.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-14 14:16:37 )
Facebook Instagram Youtube
Sanitek-ը խոստանում է մոտ ապագայում կարգավորել աղբահանությունը
Sanitek-ը նախատեսում է իրականացնել 7 մլն եվրոյի ներդրում, բայց այդ դրա մասին կմտածի ընտրություններից հետո:

25 միլիոն դրամով տուգանվելը Sanitek-ին չխանգարեց, որ լրագրողներին դիմավորի մրգով ու քաղցրով: Ընկերության տնօրենը հենց սկզբից հայտարարեց, որ Sanitek-ը ոչ մի գործչի հետ կապ չունի, և որ 14 միլիարդ դրամի ներդրումը նրա համար չէր, որ հիմա մեկի պատճառով սաբոտաժներ անի: 

Նիկոլաս Էլ Թավիլն ասուլիսի է եկել տեսանյութերով ու թվերով: Իրենց հաշվարկներով կարող էր ամենաշատը 100 աղբաման վնասվել, բայց ոչ 2000: Sanitek-ի ղեկավարը պնդում է` այդքան աղբան է վնասվել, իսկ դա 700 հազար դոլար արժե: Հիմա նույն հանգիստ տոնով ասում է` հարգում են քաղաքապետարանի որոշումը, տուգանքը վճարված է, բայց թող նույն այդ գումարով վերականգնեն իրենց հասցված վնասը:

Բիզնեսը էթիկա է՝ պնդում է ընկերության տնօրենն ու դրանով բացատրում, թե ինչու մինչև հիմա խնդիրների մասին չեն խոսել: Իրենց խոստացել էին Նուբարաշենի աղբավայրը պատշաճ տեսքի բերել` չի արվել, դրա պատճառով վնասվում են իրենց մեքենաները, իսկ պահեստամասերն ուշ են տեղ հասել, որովհետև Լարսում խնդիրներ եղան: 

Sanitek-ի ղեկավարը հայտարարում է, որ առաջիկա օրերին աղբահանությունը կկարգավորվի, երբ նոր մեքենաները տեղ հասնեն: Ծրագրում են փոխել ամբողջ ավտոպարկը` բանակցում են «Մերսեդես»-ի հետ: Նախատեսում են 7 միլիոն եվրոյի նոր ներդրում, բայց այդ ամենն իրագործելու մասին կմտածեն ընտրություններից ու նոր քաղաքապետի հետ քննարկումից հետո միայն: