Array ( [mr_id] => 75676 [mr_node] => 69838 [mr_media] => 64317 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64317 [media_album] => 10 [media_path] => media/2017/01/64317.jpg [media_name] => nairi karavarutyan nist copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-26 15:59:26 )
Facebook Instagram Youtube
Կառավարությունը հավանություն է տվել սոցիալական մի քանի ծրագրների
Երիտասարդ ընտանիքների՝ բնակարան ձեռք բերելու պետական ծրագիրը մի քանի ճանապարհ է առաջարկում՝ առաջնային և երկրորդային շուկաներից բնակարան գնելու համար:

Կառավարությունը հավանություն տվեց «Երիտասարդ ընտանիքին էժան բնակարան» պետական ծրագրի նախագծին: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար հիփոթեքային վարկը կտրամադրվի առնվազն 10 տարի մարման ժամկետով՝ առավելագույնը 9.5 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը: Առաջնային շուկայից բնակարանի հիփոթեքային վարկը կտրամադրվի առնվազն 10 տարի մարման ժամկետով՝ առավելագույնը 7.5 տոկոսով, որը չի սուբսիդավորվում: Նախատեսվում է նաև բարձրացնել բնակարան ձեռք բերող զույգի տարիքային շեմը:

Կառավարության որոշմամբ՝ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը կեռապատկվի: հիսուն հազար դրամը կդառնա 150 հազար դրամ: 

Կառավարությունը որոշել է հանրապետությունում ցորենի արտադրությունն ու սպառումը ինքնաբավ դարձնել: Գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է աշնանացան հացահատկային մշակաբույսերի փաստացի ցանված ամեն հեկտարի հաշվով տնտեսվարողին անհատույց տրամադրել 60 հազար դրամ: Պետական աջակցություն տրամադրվելու է մինչև 7 հեկտար աշնանացանի համար: Պետական աջակցության օբյեկտ չեն համարվելու տնամերձ հողատարածքները:

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ ոստիկանության իրականացրած այսպես կոչվող ռեյդերին: Պարտադի՞ր է օլիգարխների թիկնապահներին փռել ասֆալտին, այլ տարբերակներ չկա՞ն: Վալերի Օսիպյանն ասաց, որ նման գործողություն ոստիկանությունը մշտապես է իրականացրել: Լրագրողները հետաքրքրվեցին` կասկածներ ունե՞ն ում մոտ են գաղտնալսող սարքերը, որոնցով ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարներին էին գաղտնալսել: 

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ ինքը տեղեկացված չի եղել, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Նրա խոսքով՝ Ոստիկանությունն այդ մասին տեղեկատվություն ստացել է Ռուսաստանից: