Թալիշի վերականգնման առաջին փուլում կառուցվել է 19 տուն, համայնքային կենտրոն ու հանդիսությունների դահլիճ: Երկրորդ փուլում նորոգվում է 14 բնակելի տուն, հիմքից կառուցվում են 2-ը: Ավարտին է մոտենում դպրոցի եւ մանկապարտեզի շինարարությունը: Ժամկետներից շեղումներ չկան: Մինչև այսօր ծրագրին հատկացվել է մոտ 1.5 միլիարդ դրամ: Քաղաքաշինության նախարարն արվածի մասին զեկուցել է նախագահ Բակո Սահակյանին:
Բարեկարգվել ու լուսավորվել են Թալիշի կենտրոնական փողոցները, կառուցվել է նոր ջրագիծ: Երրորդ փուլում հիմնականում նոր բնակարաններ են կառուցվելու:
Գյուղացիները շարունակում են Թալիշի հողատարածքների մշակումը, 60 հա արդեն հերկել են: Թալիշեցիները նաեւ իրենց տնամերձն են խնամում, աշնան բերքը հավաքում, պահեստավորում:
Բակո Սահակյանը հանդիպեց նաև Մատաղիս գյուղի դպրոցականների հետ: Հաջորդ շինհրապարակում էլ գնահատեց նորակառույց զորանոցների հնարավորությունները: