Array ( [mr_id] => 75677 [mr_node] => 69840 [mr_media] => 71616 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71616 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71616.jpeg [media_name] => 1520248510-32-1.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-14 16:26:13 )
Facebook Instagram Youtube
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը ունի նոր ղեկավար
Հարություն Մարությանն ընտրվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն:

Զրուցելով ու մի գավաթ սուրճով ընտրական լարվածությունը թուլացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամում: Տնօրենի պաշտոնին հավակնում է 4 թեկնածու: Հատուկ ուշադրություն են խոստանում հերոսամարտերի դրվագներին և իրավունքների վերականգնման աշխատանքներին: 

Այս ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս փակ, բայց թափանցիկ դռների հետևում լսում է թեկնածուների ծրագրերը: Գրեթե 4 ժամ: Կարճատև ընդմիջմանը Լիբանանում գտնվող Հայոց ցեղասպանության որբերի չափազանց զգայուն և նորարար թանգարանի փոխատենապետը պատասխանատու թանգարան գլխավորելու կարևորոթյունն է ընդգծում: 

Թեկնածուների ելույթներից անմիջապես հետո խորհուրդը քվեարկեց: 13 ձայները հաշվեցին արագ: Ոչ մի անվավեր: Ոչ մի ձայն թեկնածուներից երկուսին, երկու ձայն նախկին տնօրեին և մյուս բոլոր 11 ձայները` Հարություն Մարությանին: 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամի նոր տնօրենը հենց սկզբում ընդգծում է` անելիք կա, բայց ամեն ինչ 0-ից չի սկսելու: 

Փոփոխություններ կլինեն, հնարավոր է` նույնիսկ արմատական: Հոգաբարձուների խորհրդի նախագահը նկատում է` թանգարանին նոր շունչ և նոր մոտեցում էր պետք և հիմա նոր փուլ է սկսվում: 

Պաշտոնավարման առաջին իսկ րոպեներից նոր տնօրենը ցույց տվեց պատրաստվածությունը: Բոլոր մեծ ծրագրերը` ֆրանկոֆոնիայից հետո: Հոկտեմբերին Հայաստան են ժամանելու կարևորագույն միջոցառմանը մասնակից պաշտոնական տասնյակ պատվիրակություններ և հյուրեր: Առաջնահերթը նրանց պատշաճ ընդունելն է: