Array ( [mr_id] => 75681 [mr_node] => 69842 [mr_media] => 71617 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71617 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71617.jpg [media_name] => 3866192826159363419642631662675410439110656o.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-14 16:39:09 )
Facebook Instagram Youtube
Լյուդվիգ անունով ոզնին. Կայացել է Մհեր Մկրտչյանի նկարահանած նոր ֆիլմի պրեմիերան
ֆիլմը մարդկային հարաբերություննների մասին է՝ ռոմանտիզմը կատակերգությամբ:

Ռոմանտիզմի ու կատակերգության սահմանին. ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ներկայացնում է իր նոր՝ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմը: Մհեր Մկրտչյանը ֆիլմի մասին խոսելիս, սկսում է սաունդթրեքից: Այդ երգի բառերն ու երաժշտություն են շունչ տալիս ֆիլմին: Հեղինակներն են Սոնա Ռուբենյանն ու Ավետ Բարսեղյանը: 

Նկարահանումներն սկսվել են անցած տարվա հոկտեմբերից, տևել 20 աշխատանքային օր: Ռեժիսորը ոչինչ չի պատմում ֆիլմի մասին՝ այն նախ հանդիսատեսը պետք է դիտի ու իր կարծիքը հայտնի: Մհեր Մկրտչյանը խոսում է ֆիլմի վերնագրի մասին: Ռեժիսորն ինքն է ընտրել դերասանական կազմը: Ֆիլմում նկարահավնել են Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Անի Ղազարյանը և Ժան Նշանյանը: Դերասանների խոսքով՝ ֆիլմը մարդկային հարաբերություննների մասին է: 

«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան այսօր է՝ «Մոսկվա» կինոթատրոնում, երեկոյան ժամը 7-ին, երեկոյան ժամը 8-ից այն կարող են դիտել բոլոր կինոթատրոններում: