Array ( [mr_id] => 75690 [mr_node] => 69843 [mr_media] => 71618 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71618 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71618.jpeg [media_name] => pope_francis_2-735x400.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-14 17:28:45 )
Facebook Instagram Youtube
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հրահանգել է քննություն սկսել մանկապղծության գործով
Բարձրաստիճան հոգևորականները քննարկել են մանկապղծության դեպքերն ամբողջ աշխարհի հոգևորականների շրջանում:

Եկեղեցական սկանդալ, որի քննությանը կներգրավվի նաև Միացյալ Նահանգների Հետաքնությունների Դաշնային բյուրոն: Մինչև այդ հարցը քննարկվել է Վատիկանում ամենաբարձր մակարդակով:

Միացյալ Նահանգների կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների հետ հանդիպմանն ընդառաջ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հրահանգել է քննություն սկսել ամերիկացի եպիսկոպոսի հանդեպ: Սեռական ոտնձգություններում մեղադրվող 75-ամյա Մայքլ Բրանֆիլդն արդեն հեռացվել է պաշտոնից: Պապի հրավերով Վատիկանում է Կարդինալ Դանիել Դինարդոյի գլխավորած պատվիրակությունը:

Բարձրաստիճան հոգևորականները քննարկել են մանկապղծության դեպքերն ամբողջ աշխարհի հոգևորականների շրջանում: Սկանդալն ավելի մեծ ռեզոնանսի արժանացավ գերմանական Շփիգելի հրապարակած հոդվածից հետո, որում բացահայտված մանրամսաներն ու թվերը սարսափեցնող են: Վերջին 14 տարիների ընթացքում հոգևորականները բռնության ու սեռական ոտնձգության են ենթարկել ավելի քան 3.5 հազար երեխայի, հիմնականում տղաների: Եվ սա միայն Գերմանիայի տարածքում, որին ամերիկյան վիճակագրությունը չի զիջում: «Կաթոլիկ սուրհանդակ» պարբերականի հետ զրույցում սակնդալին անդրադարձել է Դոնալդ Թրամփը: 

Վատիկանում փետրվարին կկայանա մեծամասշտաբ հոգևոր հավաք: Այն ընդգծելու է ճգնաժամի խորությունն ու խնդրի արդիականությունը: Ամբողջ աշխարհի կաթոլիկ համայնքի հոգևորականները Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջնորդությամբ կփորձեն ելք գնտել ճգնաժամից ու վերականգնել եկեղեցու համբավը: