Array ( [mr_id] => 75684 [mr_node] => 69844 [mr_media] => 71598 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71598 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71598.jpg [media_name] => 136507.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-13 11:09:42 )
Facebook Instagram Youtube
Քոչարյանի գործով փաստաբանական թիմ. Հիմնարար ազատությունները կոպտորեն խախտվել են
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցից եզրակացնում է, որ Քոչարյանի կալանավորման ընթացքում թույլ են տրվել նրա իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ:

Բոլոր մեկնաբանությունները լսելուց հետո, իրենցն են հրապարակում: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցից եզրակացնում է, որ Քոչարյանի կալանավորման ընթացքում թույլ են տրվել նրա իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ:

Փաստաբանական թիմը դիմում է բոլոր պատկան մարմիններին՝ համարժեք իրավական գնահատական տալ իրենց մատնանշած փաստերին: Նրանք մտահոգված են, որ գործի վերաբերյալ նոր մանրամասների հրապարկմամբ փորձ է արվում շեղել ուշադրությունը և հասարակության մեջ սերմանել մոտեցում, թե որոշ անձանց իրավունքները կարելի է խախտել, իսկ նրանց պաշտպանելը դավաճանություն է և դիվերսիա: 

Արամ Օրբելյանը հստակեցնում է՝ չմիջամտել գործին, նշանակում է, ոչ միայն չզանգել դատավորին, այլ նաև զանգերին չպատասխանել: Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի և մարտի մեկի գործով որոշ մանրամասների հրապարակումը, օրինակ՝ Տիգրան Աբգարյանի սպանության հանգամանքները նշելը, փաստաբանական խումբը մանիպուլիացի է որակում: 

Հայկ Ալումյանը վստահ է, որ հայտնի 00-38 հրամանը ևս գաղտնի է պահվում զուտ մանիպուլիացիայի համար: Ասում է՝ այնտեղ չկա գործին առնչվող որևէ կետ, որը հայտնի չէ: Հայկ Ալումյանն առաջարկում է հնարավոր պետական գաղտնիքը պարզապես սևով ծածկել, մնացածը հրապարակել: