Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկելու մեծ օրակարգ ունեն: Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հաջորդ հանդիպումը արդեն կկայանա Երևանում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի օրերին էմանուել Մակրոնը կկատարի պետական այց: Վարչապետի հաջորդ կանգառը քաղաքապետարանն էր, որտեղ քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպումից հետո կայացել է ընդունելություն, որին մասնակցել են ֆրանսահայեր, հայտնի արվեստագետներ: Վարչապետը Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում կազմակերպությունում հանդիպեց մոտ 7200 ընկերություն միավորող կառույցի ղեկավարության հետ. թեման ներդրումներն էին: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի հարկային օրենսդրությունը խրթին է և կառավարությունը նախաձեռնել է բարեփոխումներ: Վարչապետը ընդգծել է, բիզնեսը պետք է բացի աշխատատեղեր, հարկեր մուծի, լինի բացառապես օրենքի դաշտում, կառավարության նպատակն էլ արդար և հավասար պայմանների ստեղծումն է.
Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանը պետք է ագրարային երկրից վերածվի տեխնոլոգիականի, ու արդեն իսկ շատ ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում այս ոլորտում: Դրա համար կա մարդկային մեծ ներուժ, երկիրը ինովացիոն մակարդակում հետնապահ է, բայց մարդկային ռեսուրսով չափազանց բարձր նիշ է զբացեղնում, ու պատրաստվում է լիարժեք օգտագործել իր պոտենցիալը: Գործարարների հետ հարաբերություններում էլ գործելու են հստակ սկզբունքներ. երկխոսություն, ազնվություն և օրինալանություն: