Array ( [mr_id] => 75697 [mr_node] => 69848 [mr_media] => 71623 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71623 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71623.jpg [media_name] => 4734_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-15 16:14:11 )
Facebook Instagram Youtube
Վարչապետը պատասխանել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հարցերին
Հարյուրավոր ֆրանսահայերի հետ հանդիպմանը վարչապետը նշել է, որ հայրենադարձության թեման մշտապես պետք է լինի սփյուռքի հայկական ընտանիքների օրակարգում:

Ֆրանսահայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է՝ կապ չունի, թե ով երբ կվերադառնա, էականը ձևակերպելն է, որ ամեն հայի նպատակը Հայաստան վերադառնալն է:

Վարչապետը պատմել է էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասին, ասել, որ Ֆրանսիայի նախագահը հետաքրքրվում էր՝ կա արդյոք ղարաբաղյան կարգավորումը լրջորեն քննարկելու հնարավորություն: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Ալիևն անկեղծ չէ, կարգավորման մթնոլորտ չկա, սպառնալիքների պայմաններում էլ կարգավորման մասին խոսելն իրատեսական չէ:

Վարչապետի խոսքով՝ ադրբեջանական ագրեսիայի դեպքում հակահարվածը հասցնելու է ոչ միայն Արցախը կամ Հայաստանը, այլ ամբողջ հայությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ուղիղ բանակցել Արցախի ժողովրդի հետ, բայց հայտարարում է, որ Արցախն իրենն է: Սրանով Ալիևը ապացուցում է, որ ցանկանում է Լեռնային Ղարաբաղը տեսնել առանց հայերի:

Վարչապետը պատասխանել է Ֆրանսիայում բնակվող հայերի բազմաթիվ հարցերին, անդրադարձել նաև ներքաղաքական զարգացումներին: