Array ( [mr_id] => 75705 [mr_node] => 69849 [mr_media] => 71039 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71039 [media_album] => 9 [media_path] => media/2018/07/71039.jpg [media_name] => 2971_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-19 11:53:22 )
Facebook Instagram Youtube
Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին
Վարչապետն անդրադարձել է ֆրանսիական այցի արդյունքներին:

Ով ումից և ինչու պետք է փոշմանի: Նիկոլ Փաշինյան- Ռոբերտ Քոչարյան հեռակա բանավեճը շարունակվում է: Երկրորդ նախագահն իր վերջին հարցազրույցում ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ «գլուխ դնել»:
Ըստ Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունները ցույց են տալիս նրա քաղաքական ընկալումներին ու ըմբռնումների մակարդակը։

«Սա իրենց թաղի, քուչի կռիվ չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե, դու կփոշմանես հլը, կտենաս՝ ինչ կլինի», - ասել է Փաշինյանը:

Հայաստանից ի՞նչ ազդակներ են գնում ներդրողներին: Ինչպե՞ս են արտասահմանում ընկալում ներհայաստանյան իրադարձությունները, վանո՞ւմ են դրանք գործարարներին, թե ոչ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրակացությունն՝ ըստ Ֆրանսիայում գործարարների հետ ունեցած հանդիպման:

Ամուլսարի մասին: Ի վերջո, կշարունակի՞ «Լիդիան ինթերնեյշնլը» գործունեությունը Հայաստանում, թե ոչ: Վարչապետը միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացության անհրաժեշտություն է տեսնում: «Վիոլիա ջրի» մասին: Փաշինյան-Մակրոն հանդիպմանն այս հարցը չի քննարկվել: