Array ( [mr_id] => 75710 [mr_node] => 69850 [mr_media] => 71624 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71624 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71624.jpg [media_name] => koch-enq-anum-adrbejani-arajin-n133220-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-15 16:21:57 )
Facebook Instagram Youtube
Աննա Հակոբյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ
Ապրիլյան պատերազմում զոհված տղաների մայրերը եկել են վարչապետի տիկնոջ հետ հանդիպման, որպեսզի ասեն՝ միանում են Աննա Հակոբյանի` «Կանայք հանուն խաղաղության» արշավին:

Արմենակ Ուրֆանյանի մայրն է: Այսօր հայտարարում է նաեւ հերոս որդու անունով բարեգործական հիմնադրամի մասին: Բոլոր միջոցները կուղղվեն Ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհվածների ընտանիքներին: Մայրերին է միանում նաեւ Աննա Հակոբյանը` բոլոր պաշտոնյաների կանանց կոչ է անում նույնն անել: Զոհվածների մայրերն իրենց խոսքն են ասում, դրանք բոլորը խաղաղության կոչեր են, ուզում են, որ իրենց ձայնը հասնի սահմանից այն կողմ` ադրբեջանցի մայրերին:

Մայրերի հանդիպումն ավարատվում է օֆ դը ռեքորդ զրույցով ու ժպիտով: Վստահ են, որ մայրերը կարող են անել անհնարինը` ուրեմն հասնել նաեւ խաղաղության: