Array ( [mr_id] => 75699 [mr_node] => 69851 [mr_media] => 71625 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71625 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71625.jpg [media_name] => 14956000_927849564011688_6943612876413430812_n.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-15 16:26:40 )
Facebook Instagram Youtube
Խաղողի մթերում. Վերամշակողներն առաջնորդվում են 1 խոշոր ընկերության թելադրած գնով
Խաղողագործների համար մթերման շրջանը սկսվեց՝ միջմարզային ճանապարհները փակելով և դժգոհություններով:

Խաղողագործները հայտնում են, որ վերամշակող ընկերություններն իրենցից խաղող են մթերում ցածր գնով՝ 1 կիլոգրամը 140 դրամ: Խաղողագործների միության ղեկավարի համար էլ անհասկանալի է՝ ինչպե՞ս ստացվեց, որ 2015-ին խաղողի մեկ կիլոգրամը 150 դրամով մթերվեց, երեք տարի հետո գինը բարձրանալու փոխարեն նվազեց:

Խաղողագործների միության ղեկավար Արտակ Սարգսյանը տեղեկացրեց, անցած տարի և այս տարի խաղողի բերքի արտադրությունը գրեթե նույնն է: Անցած տարի, խաղողը մթերվել է 130 դրամով: Մեկ կիլոգրամը այս տարի 10 դրամով բարձրացել է, սակայն խաղողագործներն էլի դժգոհ են: Արտակ Սարգսյանի խոսքով՝ վերամշակող ընկերություններն առաջնորդվում են երկրում խաղող մթերող մեկ խոշոր ընկերության թելադրած գնով: 

Խաղողագործներին հանդիպել է նաև գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա խաղողագործներին տեղեկացրել է, որ կուսումնասիրեն՝ հասկանալու համար, ո՞րն է խաղողագործների և մթերողների համար ձեռնտու տարբերակը: Ըստ Արտակ Սարգսյանի՝ պետությունը սուբսիդավորում է գյուղոլորտի ծրագրերը, սակայն խաղողագործները դրանցից չեն օգտվում, քանի որ վարկունակ չեն: Խաղողագործների միության ղեկավարը առաջարկում է, որ պետությունը սուբսիդավորի խաղողի մթերումը, ՏՄՊՊՀ -ն էլ մոնիտորինգ անցկացնի վերամշակող ընկերություններում ՝ տեսնելու ի՞նչ շահույթ են ստանում վերամշակող ընկերությունները: