Array ( [mr_id] => 75700 [mr_node] => 69852 [mr_media] => 71626 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71626 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71626.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-15 16:31:26 )
Facebook Instagram Youtube
Իտալիան և Լյուքսեմբուրգը վիճել են միգրացիոն քաղաքականության պատճառով
Եվրոպայի աքիլեսյան գարշապարը` միգրանտները դարձել են նոր դիվանագիտական սկանդալի պատճառ:

Ավստրիայում վիճել են հակամիգրացիոն քաղաքականության կողմնակից Իտալիայի վարչապետն ու հանդուրժող Եվրոպայի ջատագով Լյուքսեմբուրիգի արտգործնախարարը: Սալվինիի պատասխանը հունից հանել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարին, որն անցել է ոչ դիվանագիտական բառապաշարի: 

Վեճի առիթն Իտալիայի վարչապետի առաջարկն էր: Սալվինիի խոսքով՝ Եվրոպայի ափերին նավերով մոտեցող ապօրինի միգրանտները պետք է մնան այդ նույն նավերի վրա, մինչև ԵՄ անդամ որևէ երկիր կորոշի ընդունել նրանց: Բուժօգնությունը, փաստաթղթային ստուգումներն ու բոլոր այլ գործընթացները նույնպես, ըստ Սալվինիի, պետք է անցնեն նավերի վրա: Իտալիայի վարչապետի առաջարկը ողջունել են Ավստրիան ու Հունգարիան, բայց Լյուքսեմբուրգի արտգործնախարարի կարծիքով` այդպես կվարվեին ստրուկների հետ, իսկ Եվրոպան ստրկատիրությունից վաղուց է հրաժարվել: