Array ( [mr_id] => 75717 [mr_node] => 69853 [mr_media] => 71627 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71627 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71627.jpg [media_name] => 1711.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-15 16:38:37 )
Facebook Instagram Youtube
Բացվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքը
Բժշկական կենտրոնի հետ պրոֆեսոր Պետրոս Կոջյանի գործակցությունը 19 տարվա է:

Մոնոպրոֆիլից բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, հիմա էլ նոր մասնաշենք: «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կարմիր ժապավենը դեռ 2010-ին էին նախատեսում կտրել, անում են 8 տարի անց: 

Բժշկական կենտրոնի հետ պրոֆեսոր Պետրոս Կոջյանի գործակցությունը 19 տարվա է: Հին մասնաշենքի հնարավորություններն էլ գիտի, նորինն էլ: Դժվարանում է համեմատել դրանք, ավելի հեշտ է ամերիկյան կլինիկաների հետ համեմատել՝ ոչ միայն բուժանձնակազմով, այլև տեխնիկական հագեցվածությամբ: 

Բժշկական կենտրոնի ֆինանսական գործընկերն Ամերիա բանկն է, որի վարկային պորտֆելը գերազանցել է 1 մլրդ դոլարը: Միայն այս տարի 170 միլիարդ դրամի վարկեր են տրամադրել: Առողջապահության ոլորտում սա նրանց առաջին համագործակցությունը չէ: Շենգավիթ բժշկական կենտրոնին բանկի ֆինանսավորումը եղել է վարկի և լիզինգի տեսքով: 

Առաջինից մինչև 6-րդ հարկ՝ վարչապետն անցնում է բոլոր սրահներով: Նոր մասնաշենքի հնարավորությունների մասին տեղեկանում է առաջին ձեռքից: