Array ( [mr_id] => 75709 [mr_node] => 69856 [mr_media] => 71629 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71629 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71629.jpg [media_name] => 23af9927aab792a4d6b8875ce34379aa.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-15 16:54:39 )
Facebook Instagram Youtube
Հայաստանում Beeline-ի թիմը մաքրել է Մանկական երկաթուղու տարածքը
Անդրեյ Պյատախինի խոսքով, Beeline-ը ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին և ձգտում է առօրյա աշխատանքում օգտագործել կանաչ տեխնոլոգիաներ:

Համաշխարհային մաքրության օրվա առթիվ Հայաստանում Beeline-ի թիմը մաքրում է Մանկական երկաթուղու տարածքը: Աղբը հավաքելու և տեսակավորելու համար Beeline-ը կամավորներին տրամադրել է տոպրակներ, հատուկ ձեռնոցներ և փոցխեր: Այսօր մաքրություն են անում աշխարհի 150 երկրում:

Անդրեյ Պյատախինի խոսքով, Beeline-ը ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին և ձգտում է առօրյա աշխատանքում օգտագործել կանաչ տեխնոլոգիաներ: Ընկերությունում նախընտրում են էներգաարդյունավետ բարձր դաս ունեցող սարքավորումներ և «Օփեն Սփեյս» տարածքներում տեղադրում են առանձին աղբամաններ՝ թղթի, պլաստիկի և ապակու համար: 

Հայաստանում համաշխարհային օրվա անցկացումը նախաձեռնել են հայաստանի զարգացման նախաձեռնությունների հիմնադրամի կամավորները: Մաքրությանը միացել է 10 հազար մարդ, 150 կազմակերպություն: