Array ( [mr_id] => 77523 [mr_node] => 71120 [mr_media] => 63518 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63518 [media_album] => 7 [media_path] => media/2016/11/63518.jpg [media_name] => 4d9b65dc37f30dc38dc0395a0cbf031a.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-11-22 17:37:57 )
Facebook Instagram Youtube
Ադրբեջանում զոհված զինծառայողների ընտանիքները պահանջում են խոստացված գումարը
Այս ակցիան նույն պահանջով արդեն 7-րդն է: Բողոքի բոլոր գործողությունները փորձում են ճնշել տարբեր միջոցներով: Այս անգամ ձերբակալում են այն ուղիղ հեռարձակող լրագրողին:

Ադրբեջանի նախագահական նստավայրի առջև բողոքում են զոհված զինծառայողների ընտանիքները: Պահանջում են նախագահի խոստացած ֆինանսական փոխհատուցումը: 

Գարնանը, երբ Ադրբեջանում նախագահ էին ընտրում, Իլհամ Ալիևը ստորագրեց հրաման, որով 91-97-ին զոհված զինծառայողների ընտանիքները պետք է ստանան ֆինանսական փոխհատուցում` 11 հազար մանաթ: Սա համարժեք է 3 միլիոն դրամին: Հիմա մոտ հարյուր ընտանիք բողոքում է, որ իրենց չեն վճարում: 

Հարցերին ոչ ոք չի պատասխանում: գյուղապետարաններն ուղարկում են բանկ, բանկերը` գյուղապետարան: Անցած անգամ, երբ բողոքում էին նախագահականի առջև, պատասխանել են, որ պետք է դատարան դիմել: 

Այս ակցիան նույն պահանջով արդեն 7-րդն է: Բողոքի բոլոր գործողությունները փորձում են ճնշել տարբեր միջոցներով: Այս անգամ ձերբակալում են այն ուղիղ հեռարձակող լրագրողին: 

Բողոքի ալիքն աստիճանաբար բացահայտում է ադրբեջանական բանակի շուրջ նոր սկանդալներ: Նախագահականի մուտքը փակելու պահին զոհված զինվորներից մեկի ընտանիքն էլ փակել էր Բաքու տանող ճանապարհը` պնդելով, որ իրենց որդին սահմանին չի զոհվել, նրան սպանել են: Պահանջում են արդարություն` բացահայտել հանցագործներին:

Ադրբեջանի նախագահի նախընտրական որոշման այսպիսի ձախողումը սպառնում է դառնալ մինչև հիմա ռեպրեսիաներով ճնշվող սոցիալական բունտի սկիզբը: Բողոքի դրսևորումները դարձել են պարբերական, դրանց մասնակցողների թիվն ավելանում է, միանում են նաև դժգոհողների այլ խմբեր: