Վրաստանի նորագույն պատմության մեջ նախագահի ընտրություններն առաջին անգամ են անցնում երկու փուլով ու վերջին անգամ է, որ նախագահին ընտրում են ուղիղ քվերակությամբ: 6 տարի անց նախագահին կընտրեն 300 պատվիրակները: Մինչև այդ` հայերեն, վրացերեն ու ադրբեջաներեն տպագրված քվեարթերթիկների վրա երկու անուն է: Երկրորդ փուլ անցած թեկնածուների միջև տարբերությունը մեկ տոկոսն էլ չի գերազանցել, առաջին փուլում ընտրատեղամաս այդպես էլ չեկավ ընտրողների 53 տոկոսը: Այսօր ԿԸՀ –ն ակտիվության կոչ է արել:
Հիմա վերջին կռիվը բարձր պաշտոնի համար գործող իշխանության` միլիարդատեր Իվանիշվիլու աջակցությունը վայելող անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի միջև է, որի թիկունքում Էքս նախագահ Սաակաշվիլին է: Իվանիշվիլին իր քաղաքացիական պարտքը կատարել է վաղ առավոտյան:
Չարն, ըստ նրա, էքս նախագահն է, որը նախօրեին Նիդեռլանդյան աքսորից ֆեյսբուքյան լայվով իր կողմնակիցներին կոչ է արել քվեարկել ու վստահեցրել է, որ հաղթելու դեպքում` առաջին իսկ չվերթով վերադառնալու է, թեև հայրենիքում նրան սպասվում են բազմաթիվ քրեական գործեր ու 6 տարվա ազատազրկում:
Դա է պատճառը, որ այս ընտրությունները ոչ թե Վաշաձե-Զուրաբիշվիլի պայքար է, այլ երկու քաղաքական հսկաների` Սաակաշվիլի-Իվանիշվիլի լարված հակամարտություն: Եթե այս փուլում էլ թեկնածուները հավասար ձայներ հավաքեն, հաղթող կճանաչվի առաջին փուլում ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն, այս դեպքում` Սալոմե Զուրաբիշվիլին: