Array ( [mr_id] => 77514 [mr_node] => 71123 [mr_media] => 72522 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72522 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72522.jpg [media_name] => AAK-FLAG-IMAGE-635x332.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-28 17:27:40 )
Facebook Instagram Youtube
Նախընտրական քարոզարշավ. Ազգային առաջընթաց կուսակցությունը խոստանում է պատգամավորի հետկանչ ապահովել
Կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Նոր իրավիճակ, նոր լուծումներ» կարգախոսով:

Ազգային առաջընթաց կուսակցության թիմում «Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնության անդամներ են: Քաղաքական նոր իրավիճակում խնդիրների լուծումները տեսնում են համակարգային փոփոխությունների միջոցով: Քաղաքական դաշտում դիրքավորվել են որպես ձախակողմյան ուժ և իրենց գործունեությունը պատկերացնում են ընդդիմադիր դաշտում: Բարեփոխումները սկսելու են մարզերից: Առաջարկում են վերականգնել շրջանային համակարգը: 

Կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Նոր իրավիճակ, նոր լուծումներ» կարգախոսով: Ուշադրության կենտրոնում են լինելու սոցիալական և կրթական հարցերը: Կարևորում են պատգամավորի կարգավիճակի փոփոխությունը, որպեսզի վերանա պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը: Հետամուտ են լինելու, որպեսզի գործի պատգամավորին հետ կանչելու ինստիտուտը: Խորհրդարան չանցնելու դեպքում էլ շարունակելու են քաղաքական գործունեությունը:

Արտաքին քաղաքականության ոլորտի համար ևս առաջարկներ ունեն: Կարևորում են նաև գազի գնի իջեցումը: Կուսակցությունը ընտրապայքարի միակ ուժն է, որի համամասնական ցուցակը կին է գլխավորում: