Array ( [mr_id] => 77511 [mr_node] => 71124 [mr_media] => 72523 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72523 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72523.jpg [media_name] => download.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-28 17:30:37 )
Facebook Instagram Youtube
ԲԽ. «Լոռին» և «Ալաշկերտը» ոչ-ոքի են խաղացել, «Բանանցը» պարտվել է 4-րդ անգամ անընդմեջ
Ալաշկերտը 33 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը:

Տուրի կենտրոնական դիմակայությունը Վանաձորում էր: Լոռին միանձնյա առաջատար Ալաշկերտի դարպասը գրավեց 1-ինը: 32-րդ րոպեին 11 մետրանոցից աչքի ընկավ Ուգոչուկվու Իվուն: 2-րդ խաղակեսի մեկնարկում Մլադեն Զելկովիչը գլխի հարվածով վերականգնեց հավասարությունը՝ մարտական ոչ-ոքի՝ 1-1:

Իր ազատ անկումն է շարունակում Բանանցը: Իլշատ Ֆայզուլինի գլխավորած թիմը կրել է 4-րդ անընդմեջ պարտությունն առանց գոլ խփելու: Այս անգամ «արծիվները» սեփական դաշտում 3 գնդակ են բաց թողել Արարատ-Արմենիայից: 1-ական գոլ են խփել Անտոն Կոբյալկոն, Վլադիմիր Խոզինն ու Կայրոնը: Վարդան Մինասյանի թիմը հաղթել է 2-րդ խաղում անընդմեջ:

3-րդ անընդմեջ չոր հաշվով հաղթանակն է տոնել Գանձասար-Կապանը, որը մրցակցի դաշտում 2 անպատասխան գնդակ է ուղարկել Արարատի դարպասը: Գոլերն իրենց անվան դիմաց են գրանցել Միհրան Մանասյանն ու Վարդան Պողոսյանը:

Եվս 1 հաղթանակ հյուրերի կատարմամբ գրանցվել է նախկին Միկա ստադիոնում, որտեղ Շիրակը նվազագույն հաշվով առավելության է հասել Արցախի նկատմամբ: Գյումրեցիների կազմում միակ գնդակը 11 մետրանոցից խփել է Ժան-Ժակ Բուգուին:

Ալաշկերտը 33 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: 18-րդ տուրը բաց թողած Փյունիկը 27 միավորով 2-րդն է: Լավագույն եռյակը 26 միավորով եզրափակում է Բանանցը, որին հետապնդում են Լոռին, Արարատ-Արմենիան և Շիրակը: