Array ( [mr_id] => 77525 [mr_node] => 71127 [mr_media] => 72526 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72526 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72526.jpg [media_name] => Agua-potable.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-28 17:45:56 )
Facebook Instagram Youtube
ՀԾԿՀ-ն քննարկել է խմելու ջրի սակագինը
Հաշվի առնելով Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ընկերության փոխըմբռնման հուշագիրը՝ Հանձնաժողովը չի փոխել բաժանորդների խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների համար 2019 թվականին 1 խորանարդ մետր ջրի սակագինը` 180 դրամ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկեց «Վեոլիա Ջուր» ընկերության՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագների հարցը: «Վեոլիա Ջուր»-ն առաջարկել էր մեկ խորանարդ մետրի սակագինը 180 դրամից դարձնել՝ 202 դրամ, 272 լումա: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը «Վեոլիա Ջրի» հետ կնքել է հուշագիր, ըստ որի 2019-ին նախատեսվող 202 դրամ 272 լումայից 10 դրամ 858 լումա աճը կտեղափոխվի 2025 թվական: «Վեոլիա Ջուր»-ի 2019-ի ներդրումային պարտավորությունները, մոտ մեկ միլիարդ 28 մլն. դրամ, իր խնայողություններից իրականացնի Ջրային տնտեսության պետական կոմիտեն: Այս չափով ներդրումները «Վեոլիա Ջուր»-ն կիրականացնի 2025-ին: 

Հաշվի առնելով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ընկերության փոխըմբռնման հուշագիրը, Հանձնաժողովը չի փոխել բաժանորդների խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների համար 2019 թվականին 1 խորանարդ մետր ջրի սակագինը` 180 դրամ: Նախատեսվում է ավելացնել ջրի սպասարկման ծավալը: Ըստ Ինեսսա Գաբայանի՝ 570 գյուղական համայքներում կան բնակիչներ, որ ջուր չունեն:

«Վեոլիա Ջուր»-ն պետք է 2019-ից տարին մեկ 3 տոկոս կրճատի ջրի կորուստը: Սա, ըստ Ինեսա Գաբայանի, դրական ազդեցություն կունենա ջրի գնի վրա: Պետք է վերանայվեն նաև ջրի մաքրման և ջրահեռացման պայմանագրի կետերը: