Array ( [mr_id] => 77527 [mr_node] => 71128 [mr_media] => 72527 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72527 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72527.jpg [media_name] => 91.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-28 18:22:57 )
Facebook Instagram Youtube
Վերաքննիչը հրապարակել է դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու Քոչարյանի պաշտպանի միջնորդության որոշումը
Պաշտպան Հայկ Ալումյանը երեկ խոստացել էր պատմել, թե ինչու են ինքնաբացարկ պահանջում:

Դատարանը հեռացավ խորհրդակցություն՝ որոշելու, ինքնաբացարկ հայտնում է, թե ոչ: Դատավորի ինքնաբացարկը պահանջում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները: 

Պաշտպան Հայկ Ալումյանը երեկ խոստացել էր պատմել, թե ինչու են ինքնաբացարկ պահանջում: Խոստումը պահեց՝ գործի քննությունն ըստ պաշտպան Ալումյանի սկսվել է օրենքի կոպիտ խախտումով: Դատավորն ընտրվել է ոչ թե համակարգչային ծրագրով, ինչպես նախատեսված է օրենքով, այլ վիճակահանությամբ: 

Նիստը դռնփակ էր, Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում ներկա է եղել: Ի տարբերություն երեկվա նիստի՝ այսօր դատարանում չի եղել գլխավոր դատախազը: Մինչդեռ երեկ նիստին ներկա 5 դատախազների կողքին էր նաև գլխավոր դատախազը: Գլխավոր դատախազը չէր եկել, բայց գործի մասին խոսել էր: Ըստ Արթուր Դավթյանի՝ Քոչարյանը պետք է կալանավորվի:

Դատավորի ինքնաբացարկը պահանջել էին երեկ, այսօր մի քանի ժամ տևած դռնփակ նիստից հետո, դատարանը հեռացավ՝ խորհրդակցության: Խորհրդակցության սենյակից դատավորը նշանակված ժամից ուշ եկավ: Աշխատանքային օրն ավարտվեց: Քոչարյանի փաստաբանները հայտնեցին, որ որոշումը երկար է, կուսումնասիրեն կհայտնեն հաջորդ նիստին: