Array ( [mr_id] => 77532 [mr_node] => 71129 [mr_media] => 72529 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72529 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72529.jpg [media_name] => 24D2E766-12D7-4A5E-98DA-EB6830D2E93E_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-28 18:27:12 )
Facebook Instagram Youtube
Փաստաբան. ՔԾ-ն խոչընդոտում է Սամվել Մայրապետյանի առողջության մասին դատաբժշկական փորձաքննությանը
Փաստաբանական խումբը պնդում է, որ ՀՔԾ-ն խոչընդոտում է Սամվել Մայրապետյանի՝ իր առողջական վիճակի մասին օբյեկտիվ և համակողմանի գնահատական ստանալու իրավունքի իրացմանը:

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պնդում է, որ արհեստական խոչընդոտներ են եղել նրա առողջական վիճակը օբյեկտիվ գնահատելու ընթացքում: Գործարարի ձերբակալման օրն իսկ ներկայացվել են նրա առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքները: Սակայն վարույթն իրականացնող մարմինը միայն 39 օր անց է դատաբժշկական փորձաքննություն նշանակել ` նրա առողջական վիճակը գնահատելու նպատակով:

Սամվել Մայրապետյանի պաշտպանները առաջարկել են փորձաքննության միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկել 3 նեղ մասնագետի, որոնք կպատասխանեին Սամվել Մայրապետյանի հիվանդությունների սրման դեպքում նրա կյանքին սպառնացող վտանգին: Սակայն ՀՔԾ քննիչը մերժել է փորձաքննության հանձնաժողովին առաջադրված հարցերը և հետաձգել է հանձնաժողովի կազմում առաջարկված մասնագետների ընդգրկումը:

Փաստաբանական խումբը պնդում է, որ ՀՔԾ-ն խոչընդոտում է Սամվել Մայրապետյանի՝ իր առողջական վիճակի մասին օբյեկտիվ և համակողմանի գնահատական ստանալու իրավունքի իրացմանը: Դատաբժշկական փորձաքննության արդյունքները կարող են մեղադրյալի կալանքը փոխելու հիմք տալ: