Array ( [mr_id] => 77529 [mr_node] => 71132 [mr_media] => 72530 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72530 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72530.jpg [media_name] => 35229_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-29 13:42:32 )
Facebook Instagram Youtube
Կայացել է Հայաստանի նախագահի հանդիպումը Գերմանիայի կանցլերի հետ
Նախագահը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրը: Նախագահ արՄեն Սարգսյանն այցելել է Ֆրաունհոֆեր ինստիտուտ:

Գերմանական կողմն Անգելա Մերկելի Հայաստան այցից հետո հայտարարել էր՝ կանցլերը ցանկանում է շարունակել Արմեն Սարգսյանի հետ Երևանում սկսած քննարկումները: Հայաստանի համար կարևոր է խորհդարանական կառվարման գերմանական փորձը, օրակարգում են Հայաստան-Եվրամիություն հարաբերոթունները, առանձնահատուկ ուշադրությունն էլ հայ-գերմանական առևտրատնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու վրա է:

Հայաստանում արդեն աշխատող ընկերությունների ղեկավարների հետ նախագահը քննարկել է մեր երկրում գործարար միջավայրն ու նոր հնարավորությունները: Գերմանական բիզնեսի ներկայացուցիչները Հայաստանը դիտարկում են որպես լավ հնարավորություն ու հետաքրքիր վայր ներդրումների համար:

Ու արդեն կան արդյունքներ. մյուս տարի գերմանական բիզնես պավիրակություն կգա Հայաստան: Հաջորդ ոլորտը գիտակթական գործակցությունն է: Նախագահը այցելել է Ֆրաունհոֆեր ինստիտուտ, շրջել Production technology կենտրոնում: Այստեղ աշխատող մասնագետները Մատենադարանում ձեռագրերի վերականգնման և թվայնացման գերժամանակակից ծրագրեր են իրականացնում:

«Բերթելսման» և «Շվարցկոպֆ» հիմնադրամների համատեղ քննարկմանը նախագահը խոսել է Հայաստանում այս տարի տեղի ունեցած փոփոխություննրի մասի, ասել, որ Հայաստանի բնակչության բացաձակ մեծամասնությունը վստահ է՝ խորհրդարանական առաջիկա ընտրությունն ազնիվ և ազատ է լինելու.նախագահը խոսել է նաև գլոբալ քաղաքականության մեջ Հայաստանի դերի մասին:

Արմեն Սարգսյանի հաջորդ հանդիպումը Բունդեսթագի նախագահի հետ էր: Ավելի ուշ նախագահը ներկա կլինի Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված համերգին: Նախագահի հանդիպումները Բեռլինում չեն սահմանափակվելու՝ Արմեն Սարգսյանը մեկնելու է Մագդեբուրգ, հանդիպելու է Սաքսոնիա Անհալթ երկրամասի վարչապետի հետ ու դասախոսություն կարդալու տեղի համալսարանում: