Array ( [mr_id] => 77530 [mr_node] => 71134 [mr_media] => 72520 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72520 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72520.jpg [media_name] => 2591203.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-28 17:18:09 )
Facebook Instagram Youtube
Առաջին անգամ Վրաստանի նախագահը կին է` Սալոմե Զուրաբիշվիլին
Զուրաբիշվիլին խոստացել է սկսել երկխոսությունից, նա պատրաստ է լսել բոլորի դժգոհությունները:

Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ երկրի ամենաբարձր պաշտոնում կին է: Ընտրատեղամասերը փակելուց ժամեր անց հայտնի էին երկու էքզիթփոլերի արդյունքները, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին մոտ 60 տոկոս ձայներով առաջատարն է:

Հաղթողին ծաղիկներ, պարտվողին` ծաղկեպսակ, Զուրաբիշվիլիի աջակիցներն իրենց առաջնորդին դիմավորում են հրապարակում, շունչները պահած լսում` նոր նախագահի առաջին ուղերձը: Զուրաբիշվիլին խոստացավ սկսել երկխոսությունից, նա պատրաստ է լսել բոլորի դժգոհությունները

Ընդդիմադիր Վաշաձեի պարտությունը վերջնականապես բացառեց Սաակաշվիլու վերադարձը հայրենիք, ինչից այդքան վախենում էր Վրաստանի քաղաքացիների մեծ մասը: Աքսորված էքս նախագահը, որին հայրենիքում 6 տարվա ազատազրկում է սպառնում, հայտարարել է, որ այս արդյունքները երբեք չի ընդունելու: Վաշաձեն Սաակաշվիլու կոչերին չաջակցեց, բայց պայքարի կոչ, այդուհանդերձ, հնչեցրեց:

Այս խոսքերին զուգահեռ անհնազանդությունն արդեն սկսվել էր Վրաստանի որոշ նահանգներում: Մառնեուլիում ոստիկանները ուժ են կիրառել: Ընդդիմադիրները պահանջել ներկայացնել ընտրության տվյալների բնօրինակը, ու չստանալով, փորձել են ուժով խլել այն:

Իրեն ամենաեվրոպական թեկնածու համարող Զուրաբիշվիլիի առաջիկա քաղաքական կուրսն անակնկալներ չի խոստանում: