Array ( [mr_id] => 77531 [mr_node] => 71135 [mr_media] => 59629 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59629 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59629.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-03 14:41:42 )
Facebook Instagram Youtube
Պարենային ծայրահեղ աղքատության շեմ է սահմանված 23313 դրամը
Տարերային աղետների վնասները կփոխհատուցվեն 493 միլիոն դրամով: Եկող տարի գյուղոլորտում կներդրվի ապահովագրական համակարգ: Զանգակատուն գյուղի 7 բնակիչներ 3 մլն դրամ աջակցություն կստանանան: «Արթիկի ՓՀԿ»-ն Շիրակում ավելի քան 6 մլրդ դրամի ներդրում կկատարի: Մաքսատուրքի արտոնություն՝ թղթե արտադրատեսակների արտադրությանը:

ԱՎԾ տվյալով՝ պարենային՝ ծայրահեղ աղքատության շեմ է սահմանված 23313 դրամը: Յուրաքանչյուր տարի 3 տոկոս գնաճի դեպքում` այդ շեմը պետք է բարձրացնել: Կառավարությունը որոշեց՝ պարենային՝ ծայրահեղ աղքատության գիծը 2019 թվականին դարձնել 25500 դրամ: Եկող տարի նվազագույն կենսաթոշակի չափը ևս կկազմի 25500 դրամ: Կառավարությունը որոշեց բարձրացնել և 25500 դրամ դարձնել ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստները: Որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թ. հունվարի 1-ից:

2018-ին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների համար 493 միլիոն դրամ փոխհատուցումը կբաժանվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին: Սա վերջին տարիներին ամենամեծ փոխհատուցումն է:

Եկող տարի գյուղոլորտում կներդրվի ապահովագրական համակարգ, որի միջոցով 100 տոկոս կփոխհատուցվի գյուղացու կրած վնասը:

Արարատի մարզի Զանգակատուն համայնքի բնակիչները հակառակորդի այրած ցանքատարածությունների համար ֆինանսական աջակցություն կստանան: Այրվել է Զանգակատուն համայնքի 11 հեկտար գարու չհնձած ցանքատարածությունները: Կառավարության որոշմամբ նախատեսվում է համայնքի 7 բնակիչներին տրամադրել 3 մլն դրամ աջակցություն:

«Արթիկի ՓՀԿ» ընկերությունը Շիրակի մարզում՝ կկատարի ավելի քան 6 մլրդ դրամի ներդրում և կառավարության որոշմամբ մաքսային արտոնություն կստանա: Ընկերությունը ներմուծվող ապրանքները կօգտագործի բամբակի, թելի, կտորի թափվածքների արտադրության և վերամշակման մեջ: կստեղծվի 112 նոր աշխատատեղ:

Կառավարությունը մաքսատուրքի արտոնություն տվեց՝ թղթե արտադրատեսակների արտադրության և տպագրության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությանը: Մինչև 2020թ.-ի վերջը 450 մլն դրամի ներդրում կարվի: Կստեղծվի մինչև 15 աշխատատեղ: