Array ( [mr_id] => 77535 [mr_node] => 71138 [mr_media] => 72532 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72532 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72532.jpg [media_name] => f5a216dbad9db5_5a216dbada107.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-29 16:50:06 )
Facebook Instagram Youtube
Պորոշենկոն ՆԱՏՕ-ին կոչ է արել նավեր ուղարկել Ազովի ծով
Պուտինը կատարվածը որակել է նախընտրական սադրանք:

Կիևը ՆԱՏՕ-ի աջակցության կարիքն ունի: Նախագահ Պորոշենկոն Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ է արել նավեր ուղղել Ազովի ծով: Կիև-Մոսկվա նոր լարվածության մասին Պորոշենկոն վերջին օրերին խոսել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների հետ: Գերմանական Բիլդի ու ամերիկյան NBC-ի հետ զրույցում Պորոշենկոն ռազմական դրություն մտցնելու իր որոշումը հիմնավորել է գաղտնի տեղեկությամբ: Ըստ Պորոշենկոյի` Ռուսաստանը պատրաստվում էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնել Կերչում:

Նախագահ Պուտինը նախօրեին խախտել է մոտ մեկ-շաբաթյա լռությունն ու առաջին անգամ անդրադարձել է Կերչի նեղուցում տեղի ունեցածին: Նա պնդում է, որ Պորոշենկոն սադրանք էր ծրագրել նախագահական ընտրությունների նախաշեմին:

Ավելի վաղ Պորոշենկոն ասել էր, թե Կերչում լարվածության առաջին օրը զանգահարել է ռուսաստանի նախագահին, բայց Պուտինը լսաափողին չի մոտեցել, այդ պատճառով Կիևը դիմել է Գերմանիայի օգնությանը: Այսօր էլ Թուրքիան է հայտնել միջնոդի կարգավիճակում հանդես գալու պատրաստակամության մասին: Պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն անփոփոխ է. Մոսկվան ու Կիևը կարող են խնդիրներն ինքնուրույն կարգավորել: