Քննարկեցին ուսանողների փոխանակման ծրագրերն ընդլայնելու, տտ ոլորտի ուսաողներին նույնպես նման հնարավորություն տալու հեռանկարը. նախագահը հետաքրքվեց բնապահպանական ոլորտի առաջատար տեխնոլոգիաներով:
Արմեն Սարգյանը երկրամասի վարչապետի հետ մեկնեց Համալսարան, շրջեց լաբորատորիաներում, որտեղ սարքավորումներ են մշակում ու ստեղծում սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Երկրամասի վարչապետը ցույց տվեց գյուտերից մեկը:
Մագդեբուրգի այս համալսարանի բժշկական ֆակուլտետն ու Երևանի բժշկական համալսարանը ստորագրեցին գործակցության հուշագիր, հայ ուսանողները կարող են սովորել Նագդեբուրգում:
Համալսարանում նախագահը նաև դասախոսություն է կարդացել, թեման՝ գիության և ինովացիայի զարգացումը 21-րդ դարում: Դասախոսության ժամանակ ադրբեջանցի ուսանողը հարցրել է՝ նախագահն ունի՞ ղարաբաղյան կարգավորման նորարար մոտեցում:
Սաքսոնիա Անհալթ երկրամասը Հայաստանի հետ կապված է նաև հումանտար գիտությամբ՝ Հալե քաղաքի Մարտին Լյութերի համալսարանում գործում է Մեսրոպ հայագիտական կենտրոնը: Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցի վերջին օրը կայցելի հանրահայտ Սիմենս ընկերության գործարան, կհանդիպի գործարանի կղեկավարության ու Սիմենսի ներկայացուիչների հետ, հետո կմեկնի մեկ այլ հետազատական կենտրոն և ուրբաթ ուշ երեկոյան կվերադառնա Երևան: