Array ( [mr_id] => 77539 [mr_node] => 71140 [mr_media] => 72534 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72534 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72534.jpg [media_name] => 6.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-29 17:10:54 )
Facebook Instagram Youtube
Նախընտրական քարոզարշավ. Սասնա ծռեր կուսակցությունը պատրաստվում է փոխել Սահմանադրությունը
Ըստ Սասնա ծռեր կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Գարեգին Չուգասզյանի, կուսակցության համար դժվար է եղել, բայց մտնել Է ընտրապայքարի մեջ ու բացել 60 շտաբ:

Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ Սասնա ծռերն ակնկալում է նոր խորհրդարանում տեսնել նոր ուժեր ու դեմքեր: Կուսակցության անդամները ցանկանում են, որ ընտրողները մերժեն օլիգարխիային: Սասնա ծռեր կուսակցությունն իր շանսը բարձր է գնահատում, համարելով, որ հասարակության գիտակից հատվածի ակտիվությունը բավական բարձր է:

Կուսակցությունը պատրաստվում է Խորհրդարան անցնելու դեպքում վերացնել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգն ու բարձր տուգանքներ սահմանող օրենքները, անցկացնել մեծ ծավալի համաներում, որը կտարածվի բոլորի՝ նաև ցմահ ազատազրկվածների վրա: Սասնա ծռեր կուսակցությունը պատրաստվում է փոխել Սահմանադրությունը և կուսակցությունների մասին օրենքը: