Array ( [mr_id] => 77545 [mr_node] => 71141 [mr_media] => 72535 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72535 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72535.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-29 17:51:27 )
Facebook Instagram Youtube
Թատերական սկանդալ. Համազգային թատրոնի կոլեկտիվի մի մասը գործադուլ է հայտարարել
Համազգային թատրոնի կոլեկտիվի մի մասը` հիմնականում ստեղծագործական խումբը, գործադուլը կսկսի դեկտեմբերի 1-ին: Չեն աշխատի, մինչև թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը չհեռանա: Դերասանների խումբը դեմ է նաև նորանշանակ գեղարվեստական ղեկավարին:

Մինչև այսօր թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը Վիգեն Չալդրանյանն էր: Այսօր առավոտից նա միայն տնօրենն է, իսկ գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը: Ստեղծագործական թիմը սակայն պահանջում է, որ Չալդրանյանն ընդհանրապես հեռանա թատրոնից: Նրանց կարծիքով 2 տարում միայն մեկ պրեմիերան գոհացնող լինել չի կարող: 

Սոս Սարգսյանի անունը կրող թատրոնում նախանձախնդիր են վարպետի հիմնադրած օւախում նրա ավանդույթներն ու դպրոցը պահպանելու հարցում և սվիններով են ընդունել թատրոնն արմատապես փոխելու Չալդրանյանի հայտարարությունը: 

Վիգեն Չալդրանյանը մերժում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները: Ստեղշագործական կազմին նա մի քանի անգամ է ասել է, սա թատրոնը պետական կազմակերպություն է և ոչ մեկի սեփականությունը չէ:

Հրաժարական տալ չի պատրաստվում: Նրան նշանակել է նախարարը, նա էլ կարող է ազատել: 

Ստեղծագործական թիմն անդրդվելի է. գործադուլը կսկսեն նոյեմբերի 30-ի ներկայացումը խաղալուց հետո: