Array ( [mr_id] => 77549 [mr_node] => 71142 [mr_media] => 72536 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72536 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72536.png [media_name] => foundation_img_2.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-29 17:54:06 )
Facebook Instagram Youtube
Արարատյան բակալավրիատ. Քեմբրիջի գնահատման կենտրոնի փոխտնօրենն այցելել է «Այբ»
Այժմ գլխավոր թեման Արարատյան բակալավրիատի ճակատագիրն է:

Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի փոխտնօրենն այս անգամ կարճ ժամանակով է Երևանում: «Այբ» հիմնադրամի գործընկերների հետ քննարկումներ արդեն ունեցել է, հանդիպում ունի նաև Կրթության նախարարությունում: Քննարկման թեման Արարատյան բակալավրիատն է: Կրթության գերազանցության ազգային ծրագիրը մշակելիս «Այբ» կրթական հիմնադրամը գործակցել է հենց Քեմբրիջի համալսարանի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ: Պարոն Դեն Բրեյը գիտի ծրագրի բոլոր մանրամասներն ու առավելությունները: 

Հայալեզու բովանդակությամբ՝ միևնույն ժամանակ միջազգայնորեն մրցունակ դպրոցական կրթական ծրագիր: Արարատյան բակալավրիատն աշակերտին սովորեցնում է մտածել և քննադատական միտքը զարգացնել: Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն ուսուցչի դերակատարումն է: Որպես ծրագրի լրացում՝ Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնը շարունակում է գործակցությունն «Այբ» հիմնադրամի հետ հենց ուսուցիչների մոդելի մշակման համատեքստում: 

Սա համագործակցության հեռանկարի մասին: Այժմ գլխավոր թեման Արարատյան բակալավրիատի ճակատագիրն է: