Array ( [mr_id] => 77544 [mr_node] => 71143 [mr_media] => 72537 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72537 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72537.jpg [media_name] => download (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-29 18:00:03 )
Facebook Instagram Youtube
Կողբացի փողոցում բացված կենտրոնում արևելյան ճաշատեսակներ են
Գերմանիան, Ճապոնիան, Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը ընդհանուր 200 հազար դոլար են հատկացրել սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնը կառուցելու համար:

Այփադով՝ լայվ հեռարձակմամբ, Ճապոնիայի դեսպանատան այժմյան և նախկին աշխատակիցներն են: Նորը՝ նախկինին ցույց է տալիս դեսպանատան աջակցությամբ բացված կենտրոնը: Ալեպպո Քուիզինում սիրիահայերը կեփեն, կպատրաստեն ամեն ինչ ու կվաճառեն տեղական շուկայում: 

Բոլոր ճաշատեսակներն իրենց համեմունքներով, քաղցրավենիքներն էլ՝ համերով. Արևելյան խոհանոցի սիրահարները սիրիահայերի պատրաստածը կարող են գնել տեղական շուկայի գներով: Ոչ թանկ է, ոչ էլ էժան: Խոհարարներն ասում են՝ իր գնով են վաճառում: 

Գերմանիան, Ճապոնիան, Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը ընդհանուր 200 հազար դոլար են հատկացրել սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնը կառուցելու համար: Այստեղ առայժմ մոտ 6 աշխատող կա: 

Սա սկիզբն է. պատրաստվում են առաջիկա 5 տարում կենտրոնն ընդլայնել, ավելացնել աշխատողների թիվը: Մարդասիրական օգնություն են ցույց տալու սիրիահայ ընտանիքներին: