Երևան Տալին տեսաուղերձով «Սպիտակ» ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերներն ու դերասանները սկզբում կարոտն են առնում, ապա սկսում հիշել «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահանման օրերը: 1998 թվականի դեկտեմբերի 7-ը հանդիսատեսը 98 րոպե ապրում է գլխավոր հերոսի` Գոռի կյանքով:
«Աղետ, որը դիպավ յուրաքանչյուրին» կարգախոսով ֆիլմը լավագույն ռեժիսուրայի համար արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Սուրբ Գեորգի» մրցանակին: Տորոնտոյի Նուռ կինոփառատոնում ստացել է 2 մրցանակ՝ հանդիսատեսի համակրանք և Գրան պրի: Ֆիլմը նաև ընդգրկվել է «Օսկար-2019» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկ՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանի կինոթատրոններում նոյեմբերի 29-ին Է: Դեկտեմբերի 7-ից էլ ֆիլմը կցուցադրվի Գլենդելում: