Array ( [mr_id] => 77550 [mr_node] => 71145 [mr_media] => 72539 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72539 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72539.jpg [media_name] => 504353.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-29 18:43:53 )
Facebook Instagram Youtube
Թերացումներ, քրեական գործեր, համայնքային չարաշահումներ
Արտաշատի ՋՕ-ի անորակ և թերի հիմնանորոգումը դադարեցվել է: Մասիսի բուժկենտրոնում հայտնաբերվել են առերևույթ յուրացման դեպքեր: Այգեձորի նախկին ղեկավարը պետությանը պատճառել է 4 մլն դրամի վնաս:

Դադարեցվել է անորակ և թերի հիմնանորոգումը: Պարզվել է, որ Արարատի մարզի Բուրաստան համայնքում մոտ 120մ երկաթբետոնե կիսախողովակները տեղադրել են առանձնակի շտապողականությամբ: Բաղրամյան համայնքում մոտ 110մ ջրագծի երկաթբետոնե կիսախողովակները տեղադրված են եղել առանց բետոնե հենակների և խճային շերտի: Նորոգման համար հատկացվել էր մոտ 24 միլիոն դրամ: 

Խոշոր չափի յուրացումներ «Մասիսի բժշկական կենտրոն» -ում: Նախկին տնօրենը կնքել է ծառայություններ մատուցելու պայմանագրեր, դուրս է գրել գումարը, սակայն աշխատանքները չեն կատարվել: Այսպես. հրամանագրել է 4 աշխատակցի, որոնք չեն ներկայացել աշխատանքի, բայց նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, ընկերության դրամարկղից արհմիության անդամավճարներից ստացվել է 2 միլիոն 200 հազար դրամ, որի ծախսերի հիմնավորումները չկան: Բուժկենտրոնն ունեցել է 69 միլիոն դրամ պարտք, սակայն գնել է 10 միլիոն դրամ արժողության ավտոմեքենա, կանխիկ ձեռք է բերել 859 հազար դրամի ապրանք, որը չկա: աշխատակիցների անվամբ էլ դուրս են գրվել պարգևավճարներ, որոնք նրանք չեն ստացել: Դրամարկղ չեն մուտքագրվել նաև հիվանդանոցի դիահերձարանի և բուժկենտրոնի վարձավճարները: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել

Չարաշահումների դեպք է գրանցվել նաև Տավուշ մարզի Այգեձոր համայքնում: 2016 թվականին նախկին ղեկավարը համայնքի հաշվեկշռում գտնվող մոտ 2 հազար մետր երկարությամբ տարբեր տրամաչափերի խողովակները տեղափոխել է իր փայտամշակման արտադրամաս և ձկնաբուծարան՝ պետությանը պատճառելով մոտ 4 միլիոն դրամի վնաս։ Հարուցվել է քրեական գործ։