Array ( [mr_id] => 77554 [mr_node] => 71151 [mr_media] => 72542 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72542 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72542.jpg [media_name] => img_8384.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-30 13:26:05 )
Facebook Instagram Youtube
ՏՏ համաշխարհային ներդրման մրցանակ. Ջեյմս Թրյուշարդին պետական մրցանակը կհանձնեն նոյեմբերի 30-ին
Ջեյմս Թրյուշարդին պետական մրցանակը հանձնելու հանդիսավոր արարղությունը կկայանա նոյեմբերի 30-ին` վարչապետի նստավայրում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 9-րդ պետական մրցանակը ստանալու է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր դոկտոր Ջեյմս Թրյուշարդը: Մինչև այդ, դափնեկիրը հանդիպել է ոլորտի մասնագետների հետ, կարճ դասախոսություն կարդացել:

Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարի խոսքով` ոլորտում մեծ ներդրում և որակական փոփոխություն բերած մարդիկ, գալով Հայաստան, իրենց արժեքավոր փորձն են բերում և բարձրացնում Հայաստանի ճանաչելիությունը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակաբաշխության գլխավոր հովանավորը «ՎիվաՍել ՄՏՍ»-ն է: Ռալֆ Յիրիկյանն այս նախաձեռնությունը կարևորում է հատկապես ՏՀՏ քարտեզի վրա Հայաստանի դիրքն ամրապնդելու առումով: