Array ( [mr_id] => 77555 [mr_node] => 71152 [mr_media] => 72543 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72543 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72543.jpg [media_name] => mailservice-365.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-30 13:30:00 )
Facebook Instagram Youtube
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին` Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վրաստանի առաջին կին նախագահի ընտրությունը պատմական իրադարձություն է: Փաշինյանի խոսքով` Հայաստանի և Վրաստանի՝ դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն ամրապնդել՝ փոխադարձ վստահության և փոխըմբռնման մթնոլորտում, ողջ ներուժը ծառայեցնելով Հայաստանի և Վրաստանի առաջընթացին: Սալոմի Զուրաբիշվիլիին շնորհավորել է նաև Նախագահ Արմեն Սարգսյանը: